Չինաստանում կորոնավիրուսով վարակում են ախտորոշել առնվազն 505 կալանավորների մոտ

Չինացի բժիշկները կորոնավիրուսով վարակում են ախտորոշել առնվազն 505 կալանավորների մոտ Չինաստանի երեք տարածաշրջանների հինգ բանտում: Ինչպես փետրվարի 21-ին հայտարարել է ՉԺՀ-ի արդարադատության նախարարության Բանտերի գործերի վարչության ղեկավար Հե Պինը, խոսքը վերաբերում է Հուբեյի, Շանդունի եւ Չժեցյանի նահանգների պատժական հիմնարկություններին։ «Ներկայում այդ հինգ բանտերում ծանր հիվանդներ չկան: Դրանք 230 կալանավորներ են Հուբեյի նահանգում՝ Ուհանի կանանց բանտում, եւս 41 դեպք է հաստատվել Հանցզինի բանտում»,- նշել է նա: «Շենդունի նահանգում Ժենչենի օկրուգի բանտում հաստատվել է 200 դեպք եւ մեկ ենթադրյալ ախտահարում: Չժեցզյանի նահանգի Շիլիֆեն բանտում հաստավել է 34 դեպք»,- ասել է Հե Պինը: «Բանարկյալների թվում մահվան դեպքեր չեն արձանագրվել»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՎԵԼԻՆ