Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս, դա ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է արցախցիների համար. Կոնջորյանը՝ ԵԱՀԿ-ում

Ամեն անգամ երբ ադրբեջանցի գործընկերներս կխոսեն մարդու եւ հայերի իրավունքների մասին եւ նրանց կհիշեցնեմ, որ նրանք մարդասպանին ներկայացրին որպես ազգի հերոս։ Այս մասին ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հայ պատվիրակության անդամ Հայկ Կոնջորյանը։

Նշենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի նիստում ադրբեջանցի պատվիրակը հայտարարել էր, թե Ադրբեջանը կերաշխավորվի Արցախի հայերի իրավունքները։

«Կցանկանայի թարմացնել գործընկերոջս հիշողությունը եւ հրավիրել խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը Ռամիլ Սաֆարովի ողբերգական դեպքի վրա։ Երեկ շատ տխուր տարելից էր, ուղիղ 14 տարի առաջ Բուդապեշտում լեզվի դասընթացի ժամանակ այս մարդասպանը կացնահարեց քնած հայ սպայի։ Այս բարբարոսական գործողությունը հետագայում աննախադեպ հաջողության պատճառ դարձավ նրա կարիեռայում։ Նրան ներեց նախագահ Ալիեւը։ Այս մարդասպանին Ադրբեջանում վերաբերվում են որպես հերոսի, ներկայացնում են որպես օրինակ հետագա սերունդների համար։ Ամեն անգամ երբ ադրբեջանցի գործընկերներս կխոսեն մարդու եւ հայերի իրավունքների մասին եւ նրանց կհիշեցնեմ, որ նրանք մարդասպանին ներկայացրին որպես ազգի հերոս։ Արմենոֆոբիան եւ ատելության քարոզը հայերի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որովհետեւ նույն տարում՝ 2012 թվականին, երբ Սաֆարովը վերադարձավ Բաքու, Ադրբեջանի նախագահը հայտարարեց. «Աշխարհի հայերը մեր հիմնական թշնամին են»։ Հարց եմ ուղում՝ ո՞վ պիտի ապահովի ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը եւ պաշտպանի նրանց իրավունքները»,- ասաց Կոնջորյանը։

Հայկ Կոնջորյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս. «Որովհետեւ դա ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է Արցախի ժողովրդի համար»։

ԱՎԵԼԻՆ