Բակո Սահակյանը Արման Թաթոյանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Արցախի նախագահի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՎԵԼԻՆ