Նախադպրոցական կրթության ոլորտում ԿՏՄ-ի կողմից 2019 թվականի ստուգումների տարեկան ծրագրի համաձայն ստուգումներ են իրականացվել ՀՀ 34 մանկապարտեզներում

ՀՀ կրթության տեսչական մարմինը ամփոփելով 2019 թվականին կատարած աշխատանքները` հրապարակում է 2019 թվականին  ՀՀ ուսումնական հաստատություններում կատարված ստուգումների արդյունքները:

Նպատակը  կրթության որակի բարելավմանը եւ կրթության բնագավառի արդյունավետության բարձրացմանը նպաստելն է։

Նախադպրոցական կրթության ոլորտում ԿՏՄ-ի կողմից 2019 թվականի ստուգումների տարեկան ծրագրի համաձայն ստուգումներ են իրականացվել ՀՀ 34 մանկապարտեզներում: Ըստ արձանագրված արդյունքների 2019 թվականին ՀՀ մանկապարտեզների ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորը 2018թ-ի համեմատ աճել է եւ կազմել է 24 միավոր: Դա վկայում է նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ օրենսդրության պահանջների կիրարկման առումով առկա ոչ բարենպաստ վիճակի մասին:

Հանրակրթության ոլորտում` ԿՏՄ կողմից 2019 թվականի ստուգումների տարեկան ծրագրի համաձայն ստուգումներ էին իրականացվել ՀՀ 33 դպրոցներում: 2019 թվականի ստուգումների արդյունքում միջին ռիսկային միավորը կազմել է 9.8 միավոր, ինչը վկայում է իրավիճակի բարելավման մասին:

Մնացորդային գիտելիքների ստուգման նպատակով, ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից տրվել են նաեւ գրավոր աշխատանքներ «Հայոց լեզու» (թելադրություն) եւ «Մաթեմատիկա» առարկաներից: 2019 թ-ին գրավոր աշխատանքների արդյունքներն ավելի բարձր են եղել 2018 թ-ի արդյունքների համեմատ: Մասնավորապես. «Հայոց լեզու» առարկայի թելադրության միջին գնահատականը 2018 թ.-ի կազմել է 4.9 միավոր, 2019 թվականին՝ 5.8 միավոր, «Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքից միջին գնահատականը 2018 թ.-ի ստուգված դպրոցներում կազմել է 3.8 միավոր, 2019 թ.-ին՝ 4.4 միավոր: Եվ չնայած, որ արձանագրված արդյունքները գոհացուցիչ լինել չեն կարող, այնուհանդերձ դրական դինամիկան հուսադրող է:

ԱՎԵԼԻՆ