Մրցույթում հաղթած տարվա 10 լավագույն մարզիկները կպագևատրվեն 5-ական միլիոն դրամով

ՀՀ կառվարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում որոշում կայացրեց 50 մլն դրամ տրամադրել ԿԳՄՍ նախարարությանը՝ տարվա 10 լավագույն մարզիկների մրցույթում հաղթածներին պարգեւատրելու համար:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով. «Մրցույթն անցկացվել է նախորդ տարի: Մրցույթի հաղթողների համար նախկինում խրախուսման միջոցներ հատկացված չեն եղել: Համատեղ քննարկման արդյունքում որոշում կայացվեց 10 լավագույն մարդիկներից յուրաքանչյուրին խրախուսել 5-ական մլն դրամով: Սա շատ հստակ ուղերձ է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտին հատկապես օլիմպիական տարում, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքներին: Արդեն որոշել ենք, որ ամեն տարի այս գումարն ունենալու ենք բյուջեում եւ 10 լավագույն մարզիկներին պարգեւատրելու ենք»:

Նախարարը թվարկեց այդ 10 մարզիկներին.

Արթուր Ալեքսանյան – հունահռոմեական ըմբշամարտ

Ռուբեն Ալեքսանյան – ծանրամարտ

Արթուր Ավետիսյան – մարմնամարզություն

Հովհաննես Բաչկով – բռնցքամարտ

Սլավիկ Գասպարյան – հունահռոմեական ըմբշամարտ

Տիգրան Կիրակոսյան – սամբո

Արսեն Հարությունյան – ազատ ոճի ըմբշամարտ

Սիմոն Մարտիրոսյան – ծանրամարտ

Գոռ Մինասյան – ծանրամարտ

Հակոբ Մկրտչյան – ծանրամարտ:

Պարգեւատրումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 21-ին, ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում:

Արայիկ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ օլիմպիական խաղերի արդյունքներով առաջին տեղ զբաղեցնող հայ մարզիկները կստանան 20-ական մլն դրամ, երկրորդ տեղ զբաղեցնողները՝ 15-ական մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողները՝ 10-ամակն մլն դրամ: «Ուզում եմ նաեւ ասել, որ այս մարիզկներին մինչեւ կյանքի վերջ տրվող թոշակի չափը կավելանա: Մասնավորապես, աշխարհի չեմպիոնների համար այդ թիվը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն կդառնա 100 մլն դրամ: Օրիմպիական չեմպիոններ թոշակը եւս կկրկնապատկվի եւ 200 հազար դրամ կդառնա»:

 

ԱՎԵԼԻՆ