Մեր ներքաղաքական կյանքում կա ամեն ինչ բացի քաղաքական ինտելեկտուալ բաղադրիչ պարունակող մտքից.Ֆիդանյան

Դավիթ ֆիդանյանը ֆեսբուքյան էջում գրել է.

«Գլոբալ առումով երբ դիտարկում ենք ներհայաստանյան հասարակական-քաղաքական անցուդարձը, ապա ամենամեծ բանը որ աչք է զարնում՝ դա քաղաքական մտքի գրեթե իսպառ բացակայությունն է: Մեր ներքաղաքական կյանքում կա ամեն ինչ բացի քաղաքական ինտելեկտուալ բաղադրիչ պարունակող մտքից: Վերոգրյալից բխում է այն, որ Հայաստանում գաղափարախոսական լրջագույն ճգնաժամը ոը առկա է Հայաստանում, և որի առկայության մեջ իր ուրույն դերն ունի իզմերը մերժող իշխանությունը:
Առանց գաղափարախոսությունների բացառվում է ապագայի տեսլական կոչվածը: Սկսած դեռևս 18-րդ դարից երբ զարգացում ապրեց քաղաքագիտական-փիլիսոփայական միտք ասվածը և ավելի ակներև 20-րդ դարում՝ գաղափարախոսություններն են հիմքը քաղաքակրթական զարգացման մոդելի: Իսկ իզմերի բացակայության պարագայում՝ մեծ հաշվով մնում է մեկ իզմ: Դա ոչինչ չասող և պետության, նաև հասարակության համար խիստ վտանգավոր պոպուլիզմ ասվածն է: Անգամ պոպուլիզմ կոչվածը իր հերթին ունի իր ժամկետները և որոշակի ժամանակ անց ուղղակիորեն սպառվում է: Ինտելեկտուալ քաղաքական մտքի այն ճգնաժամը որը առկա է Հայաստանում՝ հենց վերոգրյալ իրողությունների հետևանքն է: Մենք պետք է վերջիվերջո հասկանանք, թե որ ուղղությամբ ենք շարժվում: Համաշխարհային պատմության փորձը ինքնին վկայությունն է այն բանի, որ երկրներում վերջնարդյունքում հաջողությամբ են պսակվում այն փոփոխությունները, որոնք իրենց մեջ պարունակում են գաղափարախոսական ուղղվածություններ: Չկան գաղափարոխոսական ուղղվածություններ, չի լինելու նաև հասարակության մեջ առկա որակյալ ինտելեկտուալ փոքրամասնություն: Չեն լինելու գաղափարական բախումներ և վերջնարդյունքում չի ձևավորվելու հասարակական մտքի առաջամարտիկ և երկրի զարգացման տեսլականի իրականացման լոկոմոտիվ հանդիսացող ինտելեկտուալ մտավորական կամ քաղաքական էլիտա: Իսկ երկիրն էլ շարունակելու է գտնվել իներցիոն փուլում, որն էլ իր հերթին որևէ լավ բան չի խոստանում մեր համար»:

ԱՎԵԼԻՆ