Երիտասարդը գողացել է սրճեփ սարքի դրամապահոցը

Երիտասարդը գողանում է Գյումրու Կարեն Դեմիրճյանի փողոցում տեղադրված սրճեփ սարքի դրամապահոցը, որի մեջ 22 հազար դրամ էր։

Գողության վերաբերյալ տեղեկությունը ստանալուն պես ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին՝ պարզելով ոչ միայն գողությունը կատարած անձի ինքնությունը, այլև այլ հանցադրվագներ։  Նախնական տվյալներով՝ երիտասարդը փորձել էր գողանալ նաև Շիրակացու փողոցում տեղադրված սրճեփ սարքերից մեկի դրամապահոցը, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ գողությունը չէր ավարտել։

Գյումրու բնակիչ, 21-ամյա երիտասարդը հայտնվեց ոստիկանների օպերատիվ տեսադաշտում և կարճ ժամանակ անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դեպքերի մանրամասները։

Գողության ու գողության փորձի փաստերով քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

ԱՎԵԼԻՆ