2017-2018 թվականներին իրականացվել է 522 ստուգում. Հաշվեքննիչ պալատ

2019 թվականին բյուջետային եկամուտների աճը կապված է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի հետ, որը նախատեսում է հարկային պարտավորությունների հստակեցման հնարավորություն: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այսպես, 2018 թվականին հստակեցվել են 5,9 մլրդ դրամի պարտավորություններ, իսկ մեկ տարի անց՝ 20,8 մլրդ դրամի չափով:

Իր հերթին, Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ Դավիթ Չիբուխչյանը նշեց, որ հետազոտությունն անցկացվել է 2 ուղղություններով՝ 2017-2018 թվականներին ՊԵԿ աշխատանքի արդյունքները եւ 2018-2019 թվականներին առանձին աշխատանքի արդյունքները: «2017-2018 թվականներին իրականացվել է 522 ստուգում, որոնց արդյունքում բյուջե է վերադարձվել 12,9 մլրդ դրամ, 2018-2019 թվականներին՝ 285 ստուգում, եւ վերադարձվել է 1,7 մլրդ դրամ»,- ասել է նա:

Ընդ որում, 2018 թվականին ստուգումներ են անցկացվել 41 տնտեսվարող սուբյեկտներում ռիսկի բարձր մակարդակով, 80 սուբյեկտներում՝ միջին, եւ 25 սուբյեկտներում՝ ցածր մակարդակով: 2018-2019 թվականներին ռիսկի բարձր մակարդակով ընկերություններում ստուգումները կազմել են ընդհանուր առմամբ 211 դեպք, 58՝ միջին մակարդակով, 16՝ ցածր մակարդակով: Ավելին, 2018-2019 թվականներին 140 ընկերություններում ստուգումների արդյունքները եղել են զրոյական մակարդակի վրա, ընդ որում, 87 ընկերություն՝ ռիսկի բարձր մակարդակով, եւս 69 տնտեսվարող սուբյեկտների համար վարչական տուգանք է նշանակվել յուրաքանչյուր դեպքում մինչեւ 1 մլն դրամի չափով՝ հավելեց Չիբուխչյանը:

 

ԱՎԵԼԻՆ