Նաոմի Քեմփբելն անկողնային սելֆի է հրապարակել

Հայտնի բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելն անկողնային սելֆի է հրապարակել Ինստագրամի իր էջում՝ ցուցադրելով մերկ կուրծքը: Սակայն, մոդելը որոշել է աստղի նկարով ծածկել այն՝ չցանկանալով խախտել սոցկայքի կանոնակարգը:

Կադրում 49-ամյա աստղի մազերն արձակված են, իսկ դիմահարդարումը մեղմ է: Կերպարն ամբողջացրել են նուրբ վզնոցը և ապարանջանները:

Լուսանկարն ունի ավելի քան 255 հազար հավանում և բազմաթիվ հիացական մեկնաբանություններ՝ երկրպագուներից:

ԱՎԵԼԻՆ