«Քրեական գործը ես չեմ քննել». Ատոմ Ջանջուղազյանը՝ Վաչագան Ղազարյանի մասին

Բյուջեում մուտքերն արտացոլվում են ճիշտ այնպես, ինչպես կարգավորումներով նախատեսված է: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով նրան, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը վերականգնել է պետությանը հասցված վնասը՝ մոտ3 մլրդ դրամի չափով, եւ նրա նկատմամբ քրգործը կարճվել է:

«Բյուջեում կարող են փոփոխություններ տեղի ունենալ նաեւ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում: Հետեւաբար, այդ բոլորն իրենց արտացոլումը գտնում են, անկախ նրանից, թե դա ինչ աղբյուրից է, եթե քրեական գործի շրջանակում պարզվել է, որ պակաս հարկ է վճարել եւ այդ տարբերությունը վճարել է, ապա դա համալրել է հարկային եկամտի համապատասխան հաշիվը, եւ մենք այդ մասին իմանում ենք հարկային եկամուտների հաշիվներին հաշվառված չափերի վերաբերյալ դատողություններ անելով»,-ասաց նա:

Ջանջուղազյանը նշեց, որ ինքը կոնկրետ այդ գումարների մասին տեղեկություններ չունի. «Պետք է հիասթափեցնեմ ձեզ. Եթե կարծում եք, որ պետական բյուջե միլիոնավոր դրամների վերաբերյալ ես կարող եմ հիմա տեղեկատվություն տալ, եւ գիտեմ, թե այդ 3 մլրդն ինչ կառուցվածք ունի՝ հարկ է, վնասի վերականգնում է, թե ինչ է, ապա այդպես չէ: Եթե դուք գիտեք, թե դա որպես ինչ է ձեւակերպված, կարող եք մտնել ինտերակտիվ բյուջե կայքը, փնտրել, գտնել»,-ասաց նա՝ նկատելով, որ քրեական գործն ինքը չի քննել, որ իմանա, թե ինչ գումարի մասին է խոսքը:

ԱՎԵԼԻՆ