Այս տարի ԱԺ հագեցվածությունը ժամանակակից համակարգիչներով պլանավորվել է հասցնել 61.27%-ի. Տիգրան Գալստյան

ՀՀ Ազգային ժողովի հագեցվածությունը ժամանակակից համակարգիչներով պլանավորվել է ընթացիկ տարում հասցնել 61.27%-ի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անվերապահորեն ընդունում եմ այն թեզը, որ ժամանակակից պահանջներին համապատասխան արդյունավետ աշխատանք իրականացնելու համար աշխատակիցը պետք է զինված լինի ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական, միջոցներով, սարքավորումներով և անհրաժեշտ գիտելիքներով:

ՀՀ Ազգային ժողովի հագեցվածությունը ժամանակակից համակարգիչներով պլանավորվել է ընթացիկ տարում հասցնել 61.27%-ի: Մեր տեսլականն է ունենալ հնարավորինս շատ թվային տեխնոլոգիաներով և սարքավորումներով համալրված ՀՀ Ազգային ժողով և աշխատակազմ»:

ԱՎԵԼԻՆ