Կարո Փայլանը ՆԳ նախարարին հարցադրում է ուղղել քրիստոնյաների գերեզմանների պղծման հետ կապված

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը վերջին օրերին Թուրքիայում քրիստոնյաների գերեզմանների պղծումների հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին։

Կարո Փայլանի հարցադրման մեջ հիշատակվել է օրեր առաջ Տրապիզոնի Սանտա Մարիա եկեղեցու գերեզմանատանը նոր թաղված հանգուցյալի գերեզմանը պղծելուն եւ երկու օր առաջ Անկարայի ռուսական գերեզմանատանը ռուս հանգուցյալների գերեզմանները պղծելուն։

Կարո Փայլանը պարզբանում է պահանջել տվյալ դեպքերի հետաքննության հետ կապված։

ԱՎԵԼԻՆ