Ինչո՞ւ մանկատներում երեխաները չեն լալիս. բացատրում է դայակը

Պատահում է, որ այնպիսի պատմություն ես լսում, որ կյանքդ գլխիվայր շուռ է գալիս: Այդպիսի բան հաճախ չի պատահում, բայց երբ տեղի է ունենում, գլուխդ սկսում է պտտվել:

Նման մի պատմություն էլ մի իմաստուն հոգևորական պատմեց երիտասարդ ծնողներին:

«Մեր եկեղեցին զբաղվում է բարեգործությամբ: Մենք այցելում ենք որբանոցներ, երեխաներին տալիս ենք անհրաժեշտ պարագաներ, հոգ ենք տանում նրանց մասին, դաստիարակում ենք:

Մի անգամ ես հայտնվեցի մի տարածքում, ուր գտնվում էին նորածիններ, հազիվ մի քանի ամսական երեխաներ: Ես մանկական ճիչ կամ ձայն չլսեցի…

Սենյակում թագավորում էր մեռելային լռություն: Երեխաները քնած չէին, նրանք լուռ պառկած էին իրենց մահճակալների մեջ: Ես դայակին հարցրի, թե ինչո՞ւ է այդպես, ինչպե՞ս է, որ երեխաները լաց չեն լինում:

«Երեխաները լալիս ու գոռում են, երբ առաջին անգամ ընկնում են մեզ մոտ: Լացն ահազանգ է մեծահասակների համար: Նրանք կարծես ասում են՝ գրկեք ինձ ու հանգստացրեք: Բայց մենք այնքան էլ շատ ժամանակ չունենք, որ ամեն երեխայի կարողանանք գրկել անընդհատ, կամ նրանց ժամանակ հատկացնենք բավականաչափ»,- ասաց դայակը:

«Նրանք քնքշանք ու ջերմություն չեն ստանում, դրա համար էլ լռում են: Ոչ ոք չի գա, որ նրանց գրկի ու հանգստացնի: Նրանք թողնված են ճակատագրի քմահաճույքին: Ճչոցով ոչնչի չես հասնի: Նրանք հասկանում են, որ մենակ են մնացել»,- շարունակեց դայակը:

Երբ այսպիսի բան ես լսում, սիրտդ շնորհակալության զգացումով է լցվում բոլոր այն հարազատներիդ, ընկերներիդ ու բարեկամներիդ հանդեպ, ովքեր ցանկացած պահի պատրաստ են օգնության հասնել:

ԱՎԵԼԻՆ