1,5-ամյա երեխա է ցած ընկել Սասունիկ գյուղի շենքերից մեկի երրորդ հարկից

Փետրվարի 13-ին 1,5-ամյա երեխա է ցած ընկել Աշտարակի Սասունիկ գյուղի շենքերից մեկի երրորդ հարկից։ Փոքրիկին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը փոխանցեց, որ երեխայի վիճակը բավարար է գնահատվում.«Երեխան մեզ մոտ է ընդունվել ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, ունեցել է գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։ Երեխայի մոտ առկա է դրական դինամիկա․ այսօր վերակենդացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում»։

ԱՎԵԼԻՆ