Եթե այսպիսի ողբերգություն է տեղի ունենում, ապա նշանակում է, որ համակարգում գործող վերահսկողական մեխանիզմները իրենց տեղում չեն

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Բանակում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների համատեքստում իշխանության ներկայացուցիչների շեշտադրումներով առկա է այն մտայնությունը, որ ամեն ինչի հիմքը քրեական ենթամշակույթն է: Այն որ քրեական ենթամշակույթը իր տեղն ունի՝ դա անխոս: Սակայն քրեական ենթամշակույթը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում է առկա: Դա կարող է լինել աշխատանքի վայր կամ ինչ որ մի ուրիշ կենցաղային բան: Այս համատեքստում կարևոր դեր ունեն վերահսկողական մեխանիզմները: Եթե այսպիսի ողբերգություն է տեղի ունենում, ապա նշանակում է, որ համակարգում գործող վերահսկողական մեխանիզմները իրենց տեղում չեն և գործառույթների շրջանակներում հանցավոր ոչ կոմպետենտություն են դրսևորում: Միայն քրեական ենթամշակույթի մասին խոսելով այս խնդիրները չեն լուծվի: Անհրաժեշտ են հստակ գործողություններ ոչ միայն կոնկրետ մեղավորներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ այլև հենց վերահսկողական մեխանիզմների հստակ կոմպետենտությունը ապահովելու հարցում: Այս իրավիճակի շարունակման համատեքստում ունենալու ենք ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք, որովհետև բանակը մեր անվտանգության հիմնասյուններից է և քաղաքական ողջ պատասխանատվությունը ընկնելու է իշխանությունների վրա:

ԱՎԵԼԻՆ