Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն անվանել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը նշանակալի ձեռքբերում

Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերն անվանել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը նշանակալի ձեռքբերում:

«Մենք գրանցել ենք փայլուն արդյունքներ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ: Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներն առաջին անգամ հանդիպել են հանրային միջավայրում քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու հետագա քայլերը»,-ասել է Իշինգերը՝ ամփոփելով համաժողովը:

Նա հավելել է, որ դա «արժանի է ծափահարությունների, քանի որ պահանջում է որոշակի խիզախություն»:

Ավելի վաղ Վոլֆգանգ Իշինգերը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն էր հայտնել Հայաստանին եւ Ադրբեջանին:

ԱՎԵԼԻՆ