Հնդկաստանի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է անում չմիջամտել իր երկրի ներքին գործերին

Հնդկաստանի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է անում չմիջամտել իր երկրի ներքին գործերին եւ փաստերի ճիշտ ընկալում մշակել, ներառյալ ահաբեկչության լուրջ սպառնալիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հնդկաստանը հերքում է բոլոր հղումները Ջամու եւ Քաշմիրին, որոնք Հնդկաստանի անքակտելի եւ անօտարելի մասն են: Մենք թուրքական ղեկավարությանը կոչ ենք անում չմիջամտել Հնդկաստանի ներքին գործերին եւ մշակել փաստերի ճիշտ ընկալում, ներառյալ ահաբեկչության լուրջ սպառնալիքը, որը Հնդկաստանում եւ տարածաշրջանում բխում է Պակիստանից»,- նշված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Էրդողանն ուրբաթ Պակիստան էր ժամանել երկօրյա այցով: Պակիստանի խորհրդարանի նիստում ելույթ ունենալիս թուրք առաջնորդը քաշմիրցիների «պայքարը» համեմատել էր Առաջին աշխարհամարտում օտարերկրյա գերիշխանության դեմ իր երկրի պայքարի հետ: Թուրքիայի ղեկավարը նաեւ հայտարարել էր, որ Անկարան կաջակցի Պակիստանի ջանքերին դուրս գալու փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի (FATF) «գորշ ցուցակից», որն այս շաբաթ հավաքվելու է Փարիզում:

Հնդկաստանի հյուսիսում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել է Ջամու եւ Քաշմիր նահանգի վերացման եւ դրա հիման վրա երկու միութենական տարածքների ստեղծման մասին (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը)՝ Ջամու եւ Քաշմիր ու Լադակհ: Այս նպատակով Հնդկաստանի խորհրդարանը չեղարկել է Սահմանադրության 370-րդ հոդվածը, որով նահանգը հատուկ կարգավիճակ ուներ: Պակիստանը, որը հավակնում է Քաշմիրի հնդկական հատվածին, այս որոշումը խստորեն դատապարտել է:

ԱՎԵԼԻՆ