Իսրայելում հայտնաբերվել է Աստվածաշնչում չհիշատակված հնագույն տաճարային համալիր

2019 թվականին Երուսաղեմի շրջակայքում հետազոտություններ անցկացրած հնագիտական արշավախումբը գիտնականներին հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել հնագույն տաճարը, որի ինքնին գոյությունը հակասում է աստվածաշնչյան մի քանի տեքստերին, հայտնում է Planet Today-ը՝ վկայակոչելով Թել Ավիվի համալսարանի պաշտոնական կայքը:

Խոսքը մոնումենտալ տաճարային համալիրի մասին է, որը հայտնաբերվել է Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Թել Մոհա անունը կրող փոքր քաղաքում: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ տաճարը կառուցվել է մ.թ.ա. 10-րդ եւ 11-րդ դարերի սահմանագծին: Եվ սա հակասում է աստվածաշնչյան տեքստերին, որոնց համաձայն այդ ժամանակ Հուդայի թագավորությունում գործել է միայն մեկ թույլատրված տաճար՝ Երուսաղեմի Սողոմոնի տաճարը:

«Դժվար է հավատալ, որ Երուսաղեմի անմիջական մերձակայքում գոյություն է ունեցել մոնումենտալ տաճար, որի մասին աստվածաշնչյան տեքստերում ոչինչ չի ասվում: Մենք ոչ մի կասկած չունենք, որ Թել Մոհա քաղաքում հայտնաբերված տաճարը գոյություն է ունեցել հենց այն ժամանակ, երբ Եզեկիա եւ Հովսիա թագավորները բարեփոխումներ էին անցկացնում, որոնք թույլ էին տալիս Միակ Աստծուն ծառայել բացառապես Սողոմոնի տաճարում»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Շուա Կիսիլեւիցը:

Գիտնականների խոսքով՝ հայտնագործությունը փոխում է Իսրայելում 3000-ամյա վաղեմության կրոնական պրակտիկաների մասին պատկերացումները: Հրեաների կրոնական պրակտիկաների հետ կապված իրական իրավիճակը կարող էր չափազանց տարբերվել նրանից, ինչը նկարագրված է աստվածաշնչյան լեգենդներում:

ԱՎԵԼԻՆ