Մինչև 2023 թվականը նախատեսվում է ամբողջությամբ մոդերնիզացնել Մեղրիի անցակետը. ՊԵԿ

Մինչև 2020 թվականի վերջ նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները Մեղրի անցակետի մոդերնիզացման շրջանակներում: Ակնկալվում է, որ մինչև 2023 թվականի վերջ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն:  Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

Նրա խոսքով` մինչ այս միայն այս անցակետում մոդերնիզացման աշխատանքներ չէին իրականացվել, եւ այսօր նման անհրաժեշտություն է առաջացել` հաշվի առնելով խախտումների աճը սահմանին: «Բացի այդ, անցակետը թույլ չի տալիս բնականոն սպասարկել ավտոմեքենաներն այն ծավալով, որը վերջին երկու տարվա ընթացքում կրկնապատկվել է` ավելի քան 20 հազար»,- նշեց Ներսիսյանը:

Նա հավելեց, որ անցակետի բնականոն գործունեության կարևորությունը կայանում է նաեւ նրանում, որ երրորդ երկրներից Հայաստան առեւտրի 20 տոկոսը իրականացվում է Մեղրիի միջոցով:

ԱՎԵԼԻՆ