Հայաստանի խորհրդարանը փետրվարի 13-ի նիստում ողջունեց Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման մասին Սիրիայի խորհրդարանի որոշումը

Հայաստանի խորհրդարանը փետրվարի 13-ի նիստում ողջունեց Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման մասին Սիրիայի խորհրդարանի որոշումը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանը քվեարկել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունման օգտին։

Սիրիացի խորհրդարանականների օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի կողմից ներկայացված՝ Օսմանյան կայսրությունում հայերի եւ Սիրիայում ապրող այլ ժողովուրդների ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւի քննարկումը։ Այսպիսով, Սիրիայի խորհրդարանը միացավ աշխարհի ավելի քան 30 խորհրդարաններին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւեր։

ԱՎԵԼԻՆ