Թուրքիան զորքեր է ուղարկում Իդլիբ

Հինգշաբթի օրը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան զորքեր է ուղարկում Սիրիական Իդլիբ՝ տարածաշրջանում վերահսկողություն իրականացնելու համար:

«Մենք լրացուցիչ զորքեր ենք ուղարկում Իդլիբ` հրադադարը պահպանելու եւ տարածաշրջանը վերահսկելու համար: Մենք ռազմական ուժ կօգտագործենք հրադադարի ռեժիմը խախտողների, այդ թվում նաեւ` արմատականների դեմ»,- նախարարի խոսքերը մեջբերում Անատոլիական գործակալությունը:

ԱՎԵԼԻՆ