«Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

Օրինագիծն ընդունվեց՝ ստանալով 107 կողմ, 1 դեմ և 6 ձեռնպահ ձայներ:

ԱՎԵԼԻՆ