Այն ինչ որ կատարվում է զինված ուժերում պարզապես աղետ է.Ֆիդանյան

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

“Այն ինչ որ կատարվում է զինված ուժերում պարզապես աղետ է: Լավ այս մղձավանջը ինչքա՞ն կարող է շարունակվել: Ու այստեղ խնդիրը միայն քրեական ենթամշակույթը չէ: Այն վաղուց ներթափանցել է մեր կենցաղի գրեթե բոլոր ոլորտներում: Խնդիրը այստեղ պատկան մարմինների հանցավոր ոչ կոմպետենտության կամ անգործության հարցն է: Եթե խաղաղ պայմաններում այսպիսի մահացություններ են գրանցվում, ապա բոլոր պատկան և պատասխանատու մարմինները ուղղակիորեն պետք է խստագույնս պատժվեն այս իրավիճակի համար, իսկ բոլոր ողբերգական դեպքերն էլ սպառիչ կերպով բացահայտվեն՝ մեղավորներն էլ պատժվեն: Հակառակ պարագայում առաջանում է քաղաքական պատասխանատվության հարց”:

ԱՎԵԼԻՆ