ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներ

Փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստին առաջին ընթերցմամբ  պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում։

Մասնավորապես.

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 106, միաձայն),

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 107, «դեմ»՝ 1, ձեռնպահ`՝ 6),

«Կրթության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 113, միաձայն),

«Տեղական ինքնակառավարման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 114, միաձայն),

«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը («կողմ»` 113, միաձայն):

Բացի այդ, երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները հաստատել են «Զրօգտագործող ընկերությունների եւ ջրօգտագործող ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը («կողմ»` 110, միաձայն):

ԱՎԵԼԻՆ