Սյունիքում բուք է.Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սեւանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը եւ Շիրակի մարզի Ամասիայի եւ  Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Սյունիքի մարզում առկա է բուք:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան եւ  Ծաղկահովիտ գյուղի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱՎԵԼԻՆ