Նիկոլ Փաշինյանը հերքել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով սպեկուլյատիվ հայտարարությունները

Բացառված է, որ լեռնային-ղարաբաղյան հակամարտության գործընթացում ասված լինի մի բան, որի մասին չեն հիշատակել իշխանությունները հրապարակային հայտարարություններում։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքերով՝ այն, ինչի մասին պետք էր խոսել եւ ինչի մասին խոսվել է, ինքը մի քանի անգամ ներկայացրել է խորհրդարանի ամբիոնից։

«Բացառվում են խոսակցությունները ինչ-որ ավել բանի մասին, քան նշված է մեր հրապարակային հայտարարություններում։ Մենք հայտարարել ենք ինչպիսին է մեր օրակարգը, եւ ինչի մասին կլինի մեր խոսակցությունը»,- ասաց Փաշինյանը։

ԱՎԵԼԻՆ