Արցախում երկու զինծառայող է մահացել

Արցախում երկու զինծառայող է մահացել։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ երկրորդ մահացած զինծառայողի անուն-ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։

ԱՎԵԼԻՆ