Շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը

Սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։ Այս մասին Սյունիքից գրառում է կատարել Գորիսի երիտասարդ լրագրողների «Շառավիղ» ակումբի ղեկավար Իրինա Յոլյանը:

Ճանապարհաշինական կազմակերպություններն իրենց տեխնիկայով պատրաստ են սկսել ճանապարհի մաքրման աշխատանքները՝ բուքը դադարելուն պես․ այս պահին ճանապարհին հնարավոր չէ աշխատանք իրականացնել՝ ուժեղ քամու պատճառով։

Խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել ու չերթևեկել նշված ճանապարհով։

ՀՀ ՃՈ եւ ԱԻՆ աշխատակիցները շարունակում են հերթապահությունը ճանապարհին։ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, համայնքապետարանի աշխատակիցների հետ միասին այս պահին տեղում են ու պարբերաբար շրջայցեր են կատարում։ Գորիսի համայնքապետարանը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով և պատրաստ է հոգալ այն քաղաքացիների մասին, որոնք մնացել են ճանապարհին ու աջակցության կարիք ունեն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել զգուշություն ու շարունակել ճանապարհը եղանակային պայմանների լավացումից հետո, իսկ օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել Սյունիքի մարզպետարան, Գորիսի և Սիսիանի համայնքապետարաններ։

ԱՎԵԼԻՆ