Պետական կարիքների համար ձեռք բերված էներգաօգտագործող ապրանքները պետք է էներգախնայող լինել.փոխնախարար

Պետական կարիքների համար ձեռք բերված էներգաօգտագործող ապրանքները պետք է էներգախնայող լինել: Այս մասին, այսօր ՝ փետրվարի 12-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստին «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան:

Նրա խոսքով` պետության կարիքները բավարարելու համար գնված էներգաօգտագործող ապրանքները պետք է համապատասխանեն էներգաարդյունավետության մասով սահմանված պահանջներին: Փոխնախարարը հավելեց, որ այդ ապրանքային խմբերի ցուցակը եւ էներգախնայողության համար պարտադիր պահանջները որոշելու է Կառավարությունը: Այս օրինագծի նպատակն այն է, որպեսզի պետական ​​ծրագրով ձեռք բերված էներգաօգտագործող սարքավորումները համապատասխանեն որոշակի ստանդարտների եւ ինչ-ինչ պատճառներով հանկարծ չպարզվի, որ դրանք անորակ կամ ոչ էներգաարդյունավետ են:

ԱՎԵԼԻՆ