Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը: Այս մասին տեղեկություն է հրապարակել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը: հանձնաժողովում ընդգրկված է 16 մարդ:

Վարչապետի որոմանմեջ մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշմամբ`

1. Ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:

2. Հաստատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝

1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը»:

Հավելվածը՝ ԱՅՍՏԵՂ:

ԱՎԵԼԻՆ