ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներ

ՀՀ Ազգային ժողովի` փետրվարի 12-ի նիստին առաջին ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին վերաբերող մի շարք օրենսդրական փոփոխություններին։

Դրանց թվում են.

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը («կողմ»` 103, միաձայն),

Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը («կողմ»` 107, միաձայն)

«Բուժօգնության եւ հանրային ծառայությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը («կողմ»` 111, միաձայն),

«Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը («կողմ»` 67, «դեմ»` 36, 9 պատգամավոր` ձեռնպահ),

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ («կողմ»` 109, միաձայն):

ԱՎԵԼԻՆ