ԱՄՆ-ն արդեն 41 տարի է երազում է վերադառնալ Իրան. Ռոհանի

ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Իրանը 41 տարով հետ վերադառնա: Այս մասին Թեհրանում Իսլամական հեղափոխության 41-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:

Ըստ նրա` ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Իրանը 41 տարով հետ վերադառնա, սակայն «մենք դա չենք անի, քանի որ մենք տեսնում ենք, որ վերջին 41 տարվա ընթացքում ԱՄՆ-ի թշնամությունը տարբեր դրսևորումներ է ունեցել»:

Նա ասաց, որ թշնամիներին դիմակայելու հարցում ինչպես դիվանագիտություն, այնպես էլ դիմադրություն է անհրաժեշտ: «Նահատակ Սոլեյմանին գեներալ էր ռազմաճակատում եւ ավագ դիվանագետ` բանակցություններում: Նա ընդունեց իր վախճանն իրաքի վարչապետի հետ բանակցություններին գնալու ճանապարհին, այլ ոչ թե` ռազմի դաշտում, – ասաց նա: Սուլեյմանին չի ձգտել պատերազմի եւ անկայունության տարածաշրջանում: Նա տարածաշրջանում կայունության եւ անվտանգության կողմնակից էր»:

Հիշեցնենք, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին ԱՄՆ-ի օդուժի կողմից  Բաղդադի օդանավակայանից քիչ հեռու օդային հարվածի հետեւանքով:

ԱՎԵԼԻՆ