5-րդ զորամիավորումում անցկացվել են հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ

Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ:

ՊՆ-ից  հայտնում են, որ անձնակազմի պատրաստության աստիճանը ստուգելու եւ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման եւ ոչնչացման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Ցուցադրվել են քողարկման եւ տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում գործելու մասնագիտական այլ հնարքներ:

ԱՎԵԼԻՆ