Մայրաքաղաքի տրանսպորտային պարկի համար 100 ավտոբուս գնելու համար մրցույթ կհայտարարվի

Փետրվարին մայրաքաղաքի տրանսպորտային պարկի համար 100 ավտոբուս գնելու համար մրցույթ կհայտարարվի: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա հույս հայտնեց, որ այն թիմը, որն աշխատում է դետալների վրա, ժամանակ կունենա` տեխնիկական կանոնակարգերը ներկայացնելու համար, իսկ մրցույթը կկայանա: «Մենք աշխատում ենք նաև Կառավարության հետ, որպեսզի այն միջոցներ տրամադրի, այսինքն` թույլ տա, որպեսզի այդ վարկարային միջոցները ներգրավվեն»,- պարզաբանեց նա:

Մարությանը հավելեց, որ այս պահին մայրաքաղաք մի քանի ավտոբուս է ժամանել, սակայն սա միայն փոքր խմբաքանակն է: «Հույս ունեմ, որ ավտոբուսների մեծ մասը երկրում կլինի արդեն այս աշնանը: Սակայն այս ամենը կախված է նաեւրցույթի հաղթողից, թե որքան ժամանակում այն կհասցնի ավարտել աշխատանքը»,- եզրափակեց քաղաքապետը:

ԱՎԵԼԻՆ