Միքայել Մելքումյանն ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է

Ըստ Parlialent Monitoring  կայքի երեկ հրապարակած «ՀՀ ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մոնիտորինգ» զեկույցի՝ Միքայել Մելքումյանը, ինչպես և նախորդ նստաշրջաններում, մնում է 3-րդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորը:

7-րդ գումարման Ազգային ժողովը 3-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 5 հերթական և 3 արտահերթ նիստ: Բոլոր արտահերթերը հրավիրվել են կառավարության նախաձեռնությամբ: 3-րդ նստաշրջանում խորհրդարանն ընդունել է 169 օրենք, որոնցից 7-ը «մայր» օրենքներ են, 22-ը՝ օրենք-համաձայնագրեր, 140-ը փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում:  Խորհրդարանական լսումներ հրավիրելու՝ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված իրավունքից ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ամենից շատ օգտվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ 3 խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, իսկ 11 մշտական հանձնաժողովներից միայն 3-ն են հանդես եկել խորհրդարանական լսումներ հրավիրելու նախաձեռնությամբ: Աշնանային նստաշրջանի 4 ամիսների ընթացքում Ազգային ժողովում հրավիրվել են 5, իսկ անցած 2019 թվականի ընթացքում 9 խորհրդարանական լսումներ:

 

ԱՎԵԼԻՆ