Ապագայի օրակարգը՝ցածր նշաձողի վրա գտնվող քաղաքական մշակույթի փլատակների տակ

Սուրեն Սուրենյանց ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ապագայի օրակարգը՝ցածր նշաձողի վրա գտնվող քաղաքական մշակույթի փլատակների տակ։

Արդեն փետրվարի 17-ին կտրվի սահմանդրական հանրաքվեի պաշտոնական մեկնարկը՝ չնայած Նիկոլ Փաշինյանը ստարտը տվել է անցած կիրակի՝ չհամբերելով նույնիսկ Վահագն Հայրապետյանի մենահամերգի ավարտին։
Սահամանադրական հանրաքվեի դրված հարցի բովանդակության հետ որևէ խնդիր չունեմ․ ՍԴ գործող կազմը չի բավարարում գործող սահմանադրական կարգավորումների ոգուն և պետք է փոխվի ու նաև լավ է, որ հարցը պետք է կարգավորվի հանրաքվեով։ Չնայած ընթացկարգային տեսանելի խախտումներին՝ հանրաքվեն լեգիտիմություն է հաղորդելու գործընթացին։
Սակայն լեգիտիմությունն ունի նաև արտաքին՝ միջազգային բաղադրիչ, այլ կեևպ ասած՝ խիստ կենսական է, որ սահմանադրական հանրաքվեի նախագիծը միջազգային փորձաքննություն անցի, այլ խոսքով՝ ուղարկվի ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողով։ Հեղափոխության թիմն այս ճշմարտությունը կարծես չի հասկացել, հակառակ պարագայում՝ երեկվանից չէր սանձազերծվի խիստ անբնական քարոզչական կամպանիա Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի դեմ։ Տպավորություն է, որ մերոնք չեն հասկացել միջազգային դրական համատեքստի նշանակությունը ու Վենետիկի հանձնաժողով չեն դիմելու, ինչը ԵԽԽՎ տեսանկյունից ոչ միայն կարող է ապալեգիտիմացնել հանրաքավեի գործընթացը, այլ նաև Հայաստանի համար ռիսկեր ծնել այլ հարցերում, կարճ ասած՝ ԵԽԽՎ-ում նպաստել մեր երկրի «իզգոյացմանը»։
Գործընթացի հետ կապված մյուս ռիսկն այն է, որ Սահմանդրության ընդամենը մեկ հոդված է փոխվում, այլ խոսքով՝ գործ ունենք հատվածականության հետ, ինչը չի նպաստելու սահմանադրական կարգի, կամ սահմանադրականության ոգու վերականգմանը՝ անկախ բարձրագոչ պնդումներից։ Մի հոդվածի փոփոխությունը չի բերելու սահմանադրակական ճգնաժամի վերացմանը, անգամ իսկ՝ իրապես անկախ ՍԴ ձևավորմանը։ Երկրին պետք է նոր Սահմանդրություն՝ լեգիտիմ, որը կլինի քաղաքական և հանրային լայն կոնսենսուսի արդյունք։ Մնացած դեպքերում գործ ունենք մասնավոր քաղաքական շահի հետ։
Եվ վերջապես՝ Նիկել Փաշինյանի նախօրեի լայվից հասկացանք, որ առաջիա հանրաքվեի քարոզարշավն ընթանալու է հեղափոխականների ու հակահեղափոխականների, «սևերի» ու «սպիտակների» հակադրության համատեքստում, ինչի հետևանքով դարձյալ զոհաբերվելու է ապագայի օրակարգը․ քարոզչական այդ պատերազմը ձեռնտու է զարգացման տեսլական չունեցող հեղափոխության թիմին ու անցյալով ապրող, ռեստավրացիային ձգտող նախկիններին, սակայն ոչ՝ երկրին ու հասարակությանը։
ՍԴ ճգնաժամը լուծել պետք է, սակայն, մեծ հաշվով, ապրիլի 6-ին մենք արթնանալու ենք նույն երկրում, որտեղ բացակայում է ապագայի օրակարգը՝ մնալով ցածր նշաձողի վրա գտնվող քաղաքական մշակույթի փլատակների տակ։

Հ․Գ- այս բոլոր մտահոգությունները պետք է փարատվեն, հակառակ պարագայում՝ անիմաստ է դառնում հանրաքվեի քարոզարշավին մասնակցելը”:

ԱՎԵԼԻՆ