Ծեծկռտուք օդանավում․ կոտրել են ուղեւորի ատամներից մի քանիսը

Լվով-Կիեւ թռիչքն իրականացնող SkyUp ավիաընկերության պատկանող օդանավում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի պատճառով ձգձգվել է թռիչքը։ Strana.ua-ի փոխանցման համաձայն, անկարգության մեղավորին փորձել են իջեցնել օդանավից, սակայն նա դիադրություն է ցույց տվել, ինչն էլ առաջացրել է ուղեւորների վրդովմունքը։ Ուղեւորները ոչ ցենզուրային բառապաշարով արտահայտություններ են ուղղել նրան եւ հարվածել գլխին եւ դեմքին։ Արդյունքում կոտրվել է տղամարդու ատամներից մի քանիսը, ինչպես վկայել են ականատեսները։ Միայն օդանավակայանի աշխատակիցների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվել է, թռիչքի ձգձգման մեղավորին էլ իջեցրել են օդանավից։

ԱՎԵԼԻՆ