Առաջարկվում է ավելացնել ծնողական խնամքից զրկված եւ հոգեկան խանգարում ունեցող 14 տարեկանից ցածր 433 երեխայի խնամքի նպաստը

Առաջարկվում է ավելացնել ծնողական խնամքից զրկված եւ հոգեկան խանգարում ունեցող 14 տարեկանից ցածր 433 երեխայի խնամքի նպաստը: Այս մասին փետրվարի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի համահեղինակ, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նա նշեց, որ շահառուների թիվն ի սկզբանե շատ ավելի մեծ էր, սակայն պրոֆիլային հանձնաժողովի շրջանակներում քննարկումների ընթացքում պարզվել է, որ պետությունը չի կարող այնպիսի նշանակալի ծախսեր իր վրա վերցնել, որոնք գերազանցում են մի քանի միլիարդ դրամը: «Արդյունքում, մենք որոշեցինք բարձրացնել նպաստներն առավել խոցելի խմբերի համար»,- պարզաբանեց Զեյնալյանը:

Ընդ որում, նա նշեց, որ ի սկզբանե նախատեսվում էր ավելացնել նպաստը երրորդ խմբի հաշմանդամություն կամ հոգեկան խանգարում ունեցող անձանց համար: Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 30 հազար մարդու մասին է: «Պետբյուջեից ծախսերը գրեթե 4 միլիարդ դրամ են կազմել»,- դժգոհեց իշխող դաշինքի պատգամավորը:

ԱՎԵԼԻՆ