ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 08:58-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱՎԵԼԻՆ