Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ այս տարվա ապրիլին կորոնավիրուսային համաճարակը կավարտվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ այս տարվա ապրիլին կորոնավիրուսային համաճարակը կավարտվի:

«Մարդիկ մտածում են, որ կորոնավիրուսը կգնա ապրիլին շոգի պատճառով: Ընդհանուր առմամբ շոգը սպանում է նման վիրուսները»,- ասելէ Թրամփը:

Նա հասկացրեց, որ Չինաստանը նրան երաշխիքներ է տրամադրել առ այն, որ վիրուսի բռնկումը դադարեցվելու է մինչև ապրիլ ամիսը:

Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում գտնվում է «հաջող դիրքում»:

Ըստ ԱՄՆ-ի առողջապահական գերատեսչության տվյալների, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 12: Եվս 68 մարդ սպասում է անալիզների պատասխաններին, 318-ի մոտ հերքվել է վիրուսի առկայությունը:

ԱՎԵԼԻՆ