Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են զանգվածային կեղծիքների եւ աղաղակող ապօրինությունների մթնոլորտում.ընդիմություն

Փետրվարի 9-ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են զանգվածային կեղծիքների եւ աղաղակող ապօրինությունների մթնոլորտում: Ամբողջ երկրի տվյալները միանշանակ եզրակացության են մատնանշում` ընտրություններն ամբողջովին կեղծված են եւ չեն արտացոլում ադրբեջանական ժողովրդի կամքը: Այս մասին նշվում է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) հայտարարության մեջ, հայտնում է Turan-ը:

ԺՈՒԱԽ-ը նաև մատնանշում է ընտրություններին ներկայացած ընտրողների թվի մինչև 50 տոկոսով չափից ավելի բարձրացմանը: Անկախ դիտորդների տվյալները ցույց են տալիս, որ մասնակցությունը 10-15 տոկոսից բարձր չի եղել: «Սա ընտրողների խայտառակ ցածր մասնակցություն է` բուն քարոզարշավին հասարակության նվազագույն մասնակցության հետ միասին, ինչը ցույց է տալիս, որ բնակչության ճնշող մեծամասնությունը բոյկոտել է ընտրությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով այն փաստը, որ ընտրության գործընթացն ի սկզբանե անազատ եւ անարդար էր, ինչպես նաեւ ընտրությունների օրը տեղի ունեցած բռնի խախտումները` Ազգային խորհուրդը նշում է, որ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը եւ ամբողջովին կեղծված են: «Այս նոր խորհրդարանն ամբողջությամբ կազմված է Ալիեւների հաստատված ցուցակի հիման վրա եւ չի կարող ներկայացնել ադրբեջանցի ժողովրդին»,- ընդգծվում է փաստաթղթում: ԺՈՒԱԽ-ը Ադրբեջանի ժողովրդին եւ միջազգային ժողովրդավարական հանրությանը կոչ է անում չընդունել եւ չհամակերպվել այս ընտրությունների արդյունքների հետ:

ԱՎԵԼԻՆ