Հունիսի 1-ից Ryanair-ը նույնպես Երեւանից դեպի Կիպրոս չվերթ է սկսում.վարչապետ

Կեսօրին հայտնել էի, որ Wizz Air ավիաընկերությունը ս/թ հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի Երեւանից Կիպրոսի Լառնակա քաղաք: Այս մասին փետրվարի 7-ի երեկոյան Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ նիկոլ Փաշինյանը:

«Մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ ս/թ հունիսի 1-ից Ryanair ընկերությունը նույնպես Երեւանից դեպի Կիպրոս չվերթ է սկսում՝ Պաֆոս քաղաք: Այս պահին դեպի Պաֆոս ավիատոմսը արժե 18,5 եվրո, դեպի Լառնակա՝ 40 եվրո», գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկացրել էինք, որ Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք։

ԱՎԵԼԻՆ