Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

Փետրվարի 7-ին, ժամը 13:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Դավիթ Բ.) և «Volkswagen Vento» (վարորդ՝ Գարիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ԱՎԵԼԻՆ