Սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի, շինծու օրակարգ է դա.Գևորգ Պետրոսյան

Սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի, շինծու օրակարգ է դա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Հարցին՝ իր կարծիքով՝ որտեղից «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վստահությունը, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծը, Պետրոսյանն ասաց․  «Ես չգիտեմ այդ վստահությունը որտեղից է գալիս, բայց ցանկացած անձի վստահություն պետք է լինի հիմնավորված, խելամիտ եւ ողջամիտ։ Հիմա ես չգիտեմ՝ իր մոտ այդ վստահությունը որքանով է բավարարում իմ նշած չափանիշները, համենայն դեպս նա իր կարծիքն է արտահայտել, ես հարգանքով եմ վերաբերում իմ ցանկացած գործընկերոջ կարծիքին։ Ժամանակն ու տարածությունը ցույց կտան, թե այդ վստահությունը որքանով է հիմնավոր»։

Գեւորգ Պետրոսյանը նաեւ մանրամասնեց, թե ինչու ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը․  «Ես երեկ հետեւել եմ սոցիալական ցանցերում արձագանքներին․ այն, որ մենք չմասնակցեցին քվեարկությանը, հիմք է դարձել մեզ երերուն կեցվածքի մեջ մեղադրելու համար, բայց չկա նման խնդիր։ Նախ սկսենք նրանից, որ սահմանադրական ճգնաժամ իբրեւ այդպիսին գոյություն չունի, շինծու օրակարգ է դա։ Խնդրում եմ ասեք մի դեպք, որ Հրայր Թովմասյանի պաշտոնվարման օրոք ՍԴ-ն դիմում է ստացել եւ չի կարողացել քննել գործը, որոշում կայացնել։ Ազգային ժողովում ավելի շատ ճգնաժամ կա, կա վստահության ճգնաժամ, հանդուրժողաակնության ճգնաժամ, քան ՍԴ-ում։ Այնտեղ մի անձ կա, նա է ՍԴ-ի ճգնաժամը։ Էդ ո՞նց էր՝ մինչեւ իր հայտնվելը ՍԴ-ն բնականոն գործում էր, իր հայտնվելուց հետո ՍԴ-ն հայտնվեց ճգնաժամի մեջ։ Այլ է, որ յուրայիններով ՍԴ-ն լցնելու նպատակի համար ճգնաժամից են բխեցնում»։

Պատգամավորը շեշտում է՝ անթույլատրելի է, որ ամեն իշխանություն իրեն ցանկալի ՍԴ ձեւավորի․ «Իշխանությունը ոչ մի կերպ չի թաքցնում, որ այս ամենը քաղաքական բովոնդակություն ունի։ Բանը հասել է նրան, որ իշխանության որոշ խոսնակներ ասում են սա մեր իշխանության  ՍԴ-ն չէ։ Իսկ ով է ասել, որ ՍԴ-ն պետք է ծառայի օրվա իշխանությանը։ Եթե ամեն իշխանություն իր դատարանը բերի, էդ եղավ անկախ դատարա՞ն։ Կատեգորիկ պետք է մերժվի այդ տրամաբանությունը։ Այսօր ամբողջ դատական համակարգի 70 տոկոսը նախորդ իշխանության օրոք նշանակված դատավորներ են, եկեք 70 տոկոսին հանեք աշխատանքից, տեսնենք՝ ով է քրեական եւ քաղաքացիական գործերը քննելու, նույն դատախազությունում 70 տոկոսը նախկին իշխանության նշանակած դատախազներն են, եկեք իրենց էլ ասենք՝ դուք անվստահելի եք։

Այսպես որ լինի մենք ամբողջ պետական համակարգը հնձում ենք, տեղը ո՞ւմ ենք բերում՝ մի մա՞րդու,  որը աշխատանքի չի ներկայանում, ստանում է աշխատավարձ, պարգեւատրում, ծառայողական ավտոմեքենայի համար բենզին, բայց ոչնչով չի նպաստում սահմանադրական արդյարադատությանը։ Սա՞ է իշխանության դատավորը»։

Նա ասաց, որ սահմանադրական փոփոխությունների առարկան «մեռյալ իրավանորմ է, քանի որ նորմը 2018-ից իրացվել է, անցումային դրույթը գործում է մեկանգամյա կիրառությամբ։ Դա արդեն կիրառված, սպառված իրավանորմ է»։

Պետրոսյանը նաեւ շեշտեց՝ երեկվա բոլոր ելույթները ձոնված էին Հրայր Թովմասյանին․ «Այստեղ անձնավորված պայքար է, ԲՀԿ-ն բազմիցս ասել է՝ մենք անձերի համար չենք պայքարում։ Մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվեարկել, բայց մենք պայքարում ենք ինստիտուտների համար։

Հրայր Թովմասյանի օրոք ես չեմ լսել որեւէ դժգոհություն ՍԴ որեւէ որոշումից, մինչ այդ լսել եմ, նախկին իշխանությունների օրոք իսկապես ՍԴ-ն վերածվել էր իշխանությունների կամն ի կատար ծաող մարմնի։ բայց հիմա մենք մոռանում ենք, որ խոսքը մարմնի մասին է, խոսում ենք մեկ անձի մասին։ Մենք շռայլություն ե նք համարում մեկ անձի համար հանրաքվե անցկացնելը։ Եթե չեմ սխալվում 60-70 միլոինի մասին է խոսքը»։

Նա նաեւ շեշտեց՝ անթույլատրելի է, որոշ պատգամավորներ խոսում են ամբողջ ժողովրդի անունից․ «Ոչճ մեկ իրավունք չունի ամբողջ ժողովրդի անունից հանդես գալ։ Ով է ձեզ այդ իրավունքը տվել։ Շատ հաճախ ամբողջ ժողովորդի անունից խոսում են մարդիկ, որոնք դուրս գան, 3 կմ քայլեն, 3 մարդ իրենց չի մոտենա»։

Նա նաեւ քվեարկությանը չմանակցելը պատճառներց մեկը նշեց միջազգային հեղինակավոր կարծիքը ստաբալու հիմքնբորումը․

«Իսկ ով է ասում որ երկրի թիվ մեկ խնդիրեւըտ ՍԴ-ն է, օրը մի մայրուղի են փակում, գալիս են կառավարության դիմաց, որովհետեւ մարդիկ իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել։ Երբ ներքաղաքական վստան չկա, հպարտ քաղաքացուն մոռանում են, կոչում են պողոսներ, հիմա հանրաքվեի հեռանկարը հայտնեց, հիշեցին հպարտ քաղաքացիներին։ Հայը միշտ եղել է հպարտ եւ պետք չէ նրան ոգեւորել հպարտ անվանելով, այլ պետք է ապահովել հպարտ կեցվածքի իրագործման պայմանները»,-հավելեց պատգամավորը։

ԱՎԵԼԻՆ