Մխիթար Հայրապետյանը հանդիպել է թատրոնների տնօրենների հետ. որոշ հարցեր լուծում են ստացել

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորներ Հարություն Բաբայանի ու Արթուր Մանուկյանի հետ այսօր ընդունել է թատերական ոլորտի ներկայացուցիչներին՝ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ:

ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի ու թատրոնների ղեկավարների՝ շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած համատեղ աշխատանքն արդեն իսկ հաջողության պատմություն ունի. նախորդ գարնանը մշակութային գործիչները բարձրացրել էին իրենց հուզող որոշ հարցեր, որոնք ավելի ուշ լուծում ստացան:

Այս անգամ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կրկին վերահաստատեց իր՝ նախորդ հանդիպումներին հնչեցրած միտքը՝ բաց ենք բոլոր առաջարկները լսելուն եւ մշակութային կյանքն աշխուժացնելուն միտված բոլոր նախաձեռնություններին աջակցելու հարցում:

 

ԱՎԵԼԻՆ