Դավիթ Պարավյանը՝ Ջիբրալթարի մրցաշարի հաղթող

Ռուսաստանցի գրոսմայստեր Դավիթ Պարավյանը նվաճել է Ջիբրալթարի ավանդական մրցաշարի հաղթողի կոչումը։

7 շախմատիստներ 10 հնարավորից վաստակել են 7,5-ական միավոր։ Թայ-բրեյքի կիսաեզրափակիչում Պարավյանը 3։2 հաշվով հաղթել է ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին, իսկ եզրափակիչում 1,5։0,5 հաշվով ուժեղ է եղել չինացի Վան Հաոյից։

21-ամյա հայ շախմատիստը ստացել է 30 հազար ֆունտ ստերլինգ։

ԱՎԵԼԻՆ