Նիկոլ Փաշինյանն Արցախի Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։

32 սպաների բնակարանների բանալիները նրանց է հանձնել Դավիթ Տոնոյանը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սահակյանը շրջել են բնակարաններով, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Վարչապետը շնորհավորել է բնակարանամուտ տոնած սպաներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով բարեկեցություն և առողջություն։ Նիկոլ Փաշինյանը նշել է, ոը Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և սպայական անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման նպատակով։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին այցելել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի՝ հյուսիս-արեւմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկը եւ մասնակցել նորակառույց սպայական բնակելի շենքի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը շնորհավորել է զինծառայողներին Հայրենյաց պաշտպանի օրվա եւ բնակարանամուտի կապակցությամբ՝ մաղթելով նրանց անփորձանք ծառայություն եւ ամենայն բարիք:

Նույն օրը նախագահ Սահակյանը ներկա է գտնվել հանրապետության  հյուսիսային հատվածում տեղակայված զորամասում նորակառույց զինանոցի բացմանը:

ԱՎԵԼԻՆ