Վարչապետը Գեղարքունիքում մասնակցում է հայկական բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին

Այցելել եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք՝ մասնակցելու այստեղ անցկացվող հայկական բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ լայվ է մտել այնտեղից:

«Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին»,-գրել է Փաշինյանը:

Նշենք, որ վարչապետը մարզի Գեղամասար խոշորացված համայնքում է:

ԱՎԵԼԻՆ