Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Հունվարի 27-ին Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը:

Պատգամավորները ձմեռային նստաշրջանի ժամանակ նոր նախագահ են ընտրելու:

Պատգամավորների առջեւ ելույթ են ունենալու եւ հարցերին պատասխանելու են Վրաստանի եւ Մոլդովայի նախագահները, ինչպես նաեւ Նախարարների կոմիտեի նախագահը եւ Եվրոպայի խորհրդի վերջերս ընտրված գլխավոր քարտուղարը:

Օրակարգում ներառված է այնպիսի հարցերի քննարկումը, ինչպես՝ Նախարարների խորհրդի եւ Խորհրդարանական վեհաժողովի լրացուցիչ համատեղ ընթացակարգը ի պատասխան անդամ պետություններից մեկի կողմից կանոնադրական պարտավորություների լուրջ խախտմանը, Լեհաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը եւ Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին հայտարարությունները: Ընթացիկ հարցերով բանավեճեր անցկացնելու հայտեր են ներկայացվել «Լիբիայում եւ Մերձավոր Արեւելքում վերջին իրադարձությունները. Եվրոպայի համար ինչպիսի հետեւանքներ կան» թեմայով եւ շտապ բանավեճեր անցկացնելու հայտեր՝ «Թուրքիայում օրենքի գերակայության սկզբունքների, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության շարունակվող խախտումները. Թուրքիային ինչպես առավել արդյունավետորեն օգնել վերադառնալ Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների եւ ստանդարտների պահպանմանը» թեմայով:

ԱՎԵԼԻՆ