Հանցանքի կատարման պահին բռնվել է Ճապոնիայի հպատակ, որը փորձել է ռուսական ռազմական ներուժի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ ստանալ

Հեռավոր Արեւելքում հանցանքի կատարման պահին բռնվել է Ճապոնիայի հպատակ, որը փորձել է ռուսական ռազմական ներուժի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ ստանալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 25-ին Վլադիվոստոկում:

Ձերբակալության հետ կապված Ճապոնիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդին հանձնվել է բողոքի նոտա:

Նշվում է, որ ձերբակալվածը Ռուսաստան էր եկել լրագրողական վիզայով: Նա Ռուսաստանի տարածքից արդեն հեռացել է

«Մեդուզան» հիշեցնում է, որ հունվարի 25-ին ճապոնական լրատվամիջոցները հայտնել էին երկրի 48-ամյա քաղաքացու ձերբակալության մասին, ում կասկածում են գաղտնի առեւտրային տեղեկություններ գողանալու եւ դրանք ռուսական առեւտրային ներկայացուցչության աշխատակիցներին փոխանցելու մեջ: Հայտնի է, որ ձերբակալվածն աշխատում էր Softbank-ին պատկանող հեռահաղորդակցային ընկերությունում: Լրտեսության մեջ կասկածվողի ձերբակալության կապակցությամբ Ճապոնիայի իշխանությունները ռուսական դեսպանություն հարցում էին ուղարկել առեւտրի ներկայացուցչության 2 աշխատակցի հարցաքննելու մասին:

ԱՎԵԼԻՆ